«Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները»․ Զախարովա
![]() Հայաստանը չի պատրաստվում «դանդաղեցնել» եվրոպական չափանիշների ներդրման ընթացքը, այն ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում, մեզ մանտրայի պես կրկնում էին՝ «ընտրություններից հետո կվերադառնանք դրանց քննարկմանը»։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում «դանդաղեցնել» եվրոպական չափանիշների ներդրումը», - ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Երևանը ստորագրում է տարբեր հուշագրեր և «շրջանակային ծրագրեր» արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում՝ համագործակցության այն ոլորտներում, որտեղ ավանդաբար և վստահելի գործընկեր միշտ եղել է Մոսկվան։ «Դեռ քվեարկության օրվանից առաջ տեղի ունեցավ Արևմուտքի երկրների հետ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրերի մի ամբողջ «շքերթ»։ Նույնիսկ այն պետությունների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, պատժամիջոցների նոր փաթեթներ են սահմանում մեր երկրի դեմ», - նշել է Զախարովան։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
