«Բացահայտե՛ք ընտրախախտումները, և ժողովուրդն այս թափառախմբին կվռնդի իշխանությունից»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում մասնագետի կողմից անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը կազմել է 79125։ Այս բոլոր մադիկ ունեն անուն, հայրանուն, ազգանուն, հետևաբար, այս մարդկանց նույնականացման խնդիր չկա։ Քվեարկության մասնակցած մոտ 25 հազար ընտրողների ստորագրություններ բացակայում են։ Քվեարկության ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է բոլոր տեղամասերում, այսինքն՝ կարելի է ստուգել, թե այս ընտրողները երբ են քվեարկել։ Խոսքը ժամային օրինաչափության մասին չէ, բայց շատ մեծ է հավանականությունը, որ այս մարդկանց քվեարկությունը տեղի է ունեցել, երբ ընտրական ցուցակները լրացնելիս են եղել ընտրական հանձնաժողովների այն անդամները, որոնք այդ պաշտոնում չեն նշանակվել ընդդիմադիր երկու դաշինքների քվոտայով։ Պարզ ասեմ, այս ընտրություններում իշխանության օգտին խախտումներն ունեն հստակ տրամաբանություն և կատարողներ, իսկ այդ խախտումների հետքերը հստակ տեսանելի են։ Ստուգեք նշված երկու խմբերի ընտրողների 5 տոկոսի քվեարկության հանգամանքները, կստանաք անհերքելի ապացույցներ, թե ինչպես և ովքեր են կազմակերպել ու իրականացրել խախտումները։ Բացահայտեք ու վստահ եղեք, որ ժողովուրդը այդ խախտումները բացահայտողների հետ այս այլանդակության հեղինակների ամբողջ թափառախմբին կվռնդի իշխանությունից»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
