«Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքները հիշեցնում են ֆանտաստիկ ֆիլմի սցենար, դրանք հերքվել են»․ Լիանա Գասպարյան
![]() Փաստաբան Լիանա Գասպարյանը «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՔԿի այն հաղորդագրությանը, որի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։ «Ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար: Ցանկացած անձի կարող են նման մեղադրանք առաջադրել․ պարզաբանեմ ինչու: Աշոտ Եղիազարյանը որևէ առնչություն չունի նման արարքի հետ, հետևաբար այնպես, ինչպես Եղիազարյանին են վերագրել նման դեպք, կարող են վերագրել ցանկացած անձի: «Ուժեղ Հայաստան»-ի դեպքում այլևս իրավունքը տրորելու նոր նշաձող է սահմանվել: Աշոտ Եղիազարյանը, ով նախկինում երբևէ արատավորված չի եղել, երբևէ չի թաքնվել իրավապահներից, իր նախաձեռնությամբ մշտապես հասանելի է եղել իրավապահների համար, այս պահին կալանավորված է: Այսինքն՝ կալանքի պայմաններից որևէ մեկը չէր կարող վերագրվել Եղիազարյանին: Ի դեպ՝ Եղիազարյանի կալանքի հարցի քննության, դատական նիստի ընթացքում, առանց նախաքննական գաղտնիքի հրապարակման, պարզապես նշեմ, որ վերագրվող մեադրանքներն ամբողջությամբ հերքվել են: Կարող եմ նույնիսկ ասել, որ բազմաթիվ անձանց են հարցաքննել և դրանց արդյունքները ցանկացած անաչառ դիտորդի մոտ կստեղծի համոզմունք, որ այստեղ քրեական գործ չկա, առավել ևս ընտրակաշառքի, կամ որևէ այլ անօրինական արարքի վերաբերյալ մեղադրանք: Վստահ եմ նկատած կլինեք, որ այս դեպքում նույնիսկ որևէ աղմկահարույց ձայնագրություն Ա. Եղիազարյանի իբրև մասնակցությամբ չի եղել: Իրավապահները պարզապես արդեն որոշել են, որ նույնիսկ քարոզչական նպատակով որևէ մեկի հետ հաղորդակցումը ևս ապօրինի է: Ավելին՝ ցանկանում եմ նշել նաև, որ նախընտրական շրջանում եթե որևէ մեկը, օրինակ, հարսանիք պլանավորի և հյուրերի ցանկ գրի, դա դիտարկվելու է ընտրական հանցանք, քանի որ եթե կա ցուցակ, եթե կա անձանց անուն-ազգանուն, ապա դա այլևս, ըստ քննչական մարմնի, ապօրինություն է: Մենք բողոքարկելու ենք կալանավորման վերաբերյալ դատական ակտը և դրա համար ունենք բազմաթիվ հիմքեր և հիմնավորումներ: Այս ամենը որևէ օրինական, դատավարական նպատակ չի հետապնդում, հետևաբար այս ամենի պատասխանները լրիվ այլ՝ իրավունքից դուրս տիրությում են»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
