Երևան`   +31 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.

«Միակ պատճառը, որ հայրս հետապնդվում է այն է, որ որևէ իշխանության հետ երբեք գործարքի չի գնացել»․ Սամվել Հակոբյան

63
Այսօր, 14:06
«Միակ պատճառը, որ հայրս հետապնդվում է այն է, որ որևէ իշխանության հետ երբեք գործարքի չի գնացել»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու նախկին անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով հոր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալմանը, ասել է․ «Հայրս հիմա գտնվում է ՔԿ պետության և սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների վարչությունում։ Նոր գործ են կրկին հորինել և կարել, հորս քաղաքական հայտարարությունները, հարցազրույցները հիմք են դարձել նոր քրեական գործի։

Սուտ կլինի, եթե ասեմ՝ զարմացած եմ, մենք բոլորս գիտեինք, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, անկախ նրանից՝ ապօրինաբար, թե օրենքով, նա գալու է այն մարդկանց հետևից, ովքեր իր դեմ են խոսում։ Ցավոք սրտի, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, այս ամենը լինելու է նորմալ, կրկին մի քանի տարի գնալու ենք դատարանների դիմացը կանգնենք, տեսնենք՝ ինչպես են արդար մարդկանց դատում։ Իմ հայրը ոչ հանցագործ է, ոչ կոռուպցիոներ է, նա 70 տարեկան է, ունի անցած ուղի, նա քաղաքական գործիչ է, և միակ պատճառը, որ այսօր նա հետապնդվում է դա այն է, որ իմ հայրը որևէ իշխանության հետ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, երբեք որևէ գործարքի չի գնացել։ Հայրս ընդդիմադիր է եղել և իր կարծիքը հայտնել է նաև այն ժամանակ, երբ Նիկոլը ևս ընդդիմադիր էր։ Ինքը ոչ մեկին չի ծառայում, չունի ղեկավարներ, սրտացավ է իր պետության համար և երբեմն ձևակերպումները կարող են լինել կոշտ, քանի որ բարդ է լուռ նայել, թե ինչպես են քանդում այն պետությունը, որը դու և ընկերներդ կառուցել եք»։

Աղբյուրը`   Սամվել Հակոբյան