Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.

«Սկի չի կարողանում սեփական մայրաքաղաքի անվտանգությունն ապահովել»․ Դանիել Իոաննիսյան

82
Այսօր, 12:12
«Սկի չի կարողանում սեփական մայրաքաղաքի անվտանգությունն ապահովել»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ուկրաինացիք իրականացրել են ամենամեծ օդային հարվածը Մոսկվային։ Մոսկվայի ամենամեծ նավթավերանշակող գործարանը վառվում է, բազմաթիվ խոցումներ կան։
Ավտոճանապարհները փակվում են, որ դրանց վրայից աշխատեն ՀՕՊ հաշվարկները։ Օդակայանները փակվել են, 500 թռիչք չեղարկվել/հետաձգվել է, փոխարենը օդ է բարձրացել նավթավերամշակող գործարանի տանիքներից մեկը՝ դառնալով թռչող ափսե (ու դառել մեմերի առարկա)։
Մոսկվայում մարդիկ համատարած դժգոհում են բենզինի դեֆիցիտից և նրանից, որ օդային տագնապը չէր միացել։ Վերջինիս արդյունքում, երբ որոշ դրոններ խոցում էին բազմաբնակարան շենքեր՝ դրանց բնակիչները պատսպարված չէին։
Թե բա «անվտանգության երաշխավոր»... Սկի չի կարողանում սեփական մայրաքաղաքի անվտանգությունը ապահովի»։