Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.

«Երկու կարևոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար». Դավիթ Անանյան. «Հրապարակ»

71
Այսօր, 09:30
«Երկու կարևոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար». Դավիթ Անանյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի հարցազրույցը՝ «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ

- Պարոն Անանյան, հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում՝ հաշվի առնելով, որ իշխանամերձ շրջանակներն են նաև ընտրությունների արդյունքների չեղարկում կամ առնվազն վերաքվեարկություն պահանջում, ինչպես նաև՝ ընդդիմության համար ի՞նչ անելիքներ եք տեսնում այս փուլում։

- Զարգացումները կանխատեսելու համար պետք է մի քանի բան համադրել․ պետք է տեսնել՝ Ադրբեջանն ինչ ակնկալիքներ ուներ, ստացե՞լ է, թե՞ ոչ, եւ ի՞նչ հանձնարարություն ուներ, ու այդ հանձնարարություններն այսօրվա քաղաքական ռասկլադը թո՞ւյլ է տալու Փաշինյանին՝ իրականացնել։ Այս համատեքստում երկու կարևոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար․ չունի սահմանադրական մեծամասնություն և երկրորդ՝ ունի ոչ լեգիտիմ իշխանության խարան, որը դաջել է իր վրա, ժամանակին ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ իր հետ նման բան կարող է ստացվել։ Սրան զուգահեռ՝ արտահերթ ռեժիմով նիստ է հրավիրել, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անի, իրենք քանի որ այսօր սահմանադրական մեծամասնություն ունեն, որոշել են հիմա անել։ Եթե այս ամենին գումարում ենք փաստը, որ Դանիել Իոաննիսյանը, Արման Բաբաջանյանը ևս խոսում են արդյունքները չեղարկելու մասին, մենք հետևություն ենք անում, որ կարծես թե իշխանությունը մտադիր է գնալ արդյունքները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհով։ Դրա համար էլ ինքը ռեպրեսիաներն է ուժեղացնում, որպեսզի ռադիկալ ընդդիմության հարցերը լուծի, կեսին կկալանավորի, կեսին կսահմանափակի, կարգելի քաղաքականությամբ զբաղվել ու կգնա այդ ընտրություններին։

- Դուք կարծես թե չեք մտնում ռադիկալ ընդդիմության շարքերը, ձեր նկատմամբ լոյալություն կա։

- Դե, ռադիկալ չենք եղել, դրա համար երեւի չենք մտնում։

- Շարունակելով հարցս․ եթե Փաշինյանը Ձեր նշած ճանապարհով գնա, կմասնակցե՞ք այդ ընտրություններին։

- Եթե մեզ հաջողվի համընդհանուր կոնսոլիդացիա անել, ապա՝ այո, առանձին գնալու իմաստ չկա, որովհետև այս դեպքում շատ ավելի վատ կլինեն շանսերը։

Մանրամասները՝ թերթի համարում: