«Վստահ եմ՝ ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն կշարունակի պահպանել իր արևմտամետ ուղղությունը»․ Չեխիայի վարչապետ
![]() Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որը ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է համարել հաջողված, և ուղեկցվեց դրական միջազգային արձագանքով։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և պահպանել իր արևմտամետ ուղղությունը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
