«ԲՀԿ-ն անցել է 4 տոկոսի շեմը, ապօրինի լուծում տվեցին, դիմել ենք ՍԴ»․ Սամվել Կարապետյան
![]() «Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն ստանում է հնարավորություն՝ միանձնյա ստանձնելու Ազգային ժողովի կառավարումը»,- հայստանյան մի քանի լրատվամիջոցների խմբագիրներին տված հարցազրույցում այս մասին նշեց «Ուժեղ Հայաստան» կուակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մյուս կողմում՝ իշխանության լեգիտիմություն ապահովելու խնդիրն է։ Ես ուզում եմ քննարկել ըննդդիմադիր ուժերի հետ, հասկանանք՝ վերցնելու ենք, թե չենք վերցնելու մանդատները։ Մենք պայքարելու ենք, քանի որ մեր պետությունն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն և ունենալու է Թուրքիայի ու Ադրբեջանի ձևավորած մեխանիզմը Հայաստանում, որով մեր երկիրը տանելու է թրքացման և կործանման։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ պրոցեսները խանգարելու համար։ Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելուն, մենք բողոքել ենք ՍԴ, ակտիվ մասնակցելու ենք պրոցեսներին․ ՍԴ-ն պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, քանի որ ԲՀԿ-ն անցել է 4 տոկոսի շեմը, բայց բոլորիս աչքի առաջ չեղարկեցին 2 ընտրատարծքի քվեարկության արդյունքները և այդ հարցին տվեցին ապօրինի լուծում»,- ընդգծեց Կարապետյանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
