«Եվրոպացիներին վաճառեց հակառուսականությունը, ամերիկացիների համար բացեց Սյունիքի դարպասը»․ Սամվել Կարապետյան
![]() «Ռուսաստանը մինչև հիմա մեզ վերաբերում էր որպես դաշնակից պետություն և համբերությամբ նայում էր մեր արած բոլոր հակառուսական փոքր քայլերին։ Այս ընտրություններով Ռուսաստանը ստացավ հնարավորություն՝ իր ուժը ցույց տալու, և մենք տեսնում ենք, որ այդ պրոցեսը սկսել է։ Մենք չպետք է թույլ տայինք՝ Հայաստանը դարձնել հակառուսական կենտրոն»,- ԶԼՄ ղեկավարների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը, ես չեմ հավատում, որ եվրոպական մի երկրի, կամ եվրոպական որևէ արժեքների մեջ ինքը տեղավորվում է, բայց ինքը, հասկանալով ստեղծված իրավիճակը Ռուսատանի և այդ պետությունների միջև, կարողացավ վաճառել հակառուսականությունը եվրոպացիներին, ամերիկացիներին բոլորս գիտենք ինչը վաճառեց․ բացեց Սյունիքի դարպասը։ Բոլորս լսում էինք Ադրբեջանի ղեկավարության հայտարությունները, բոլորս հասկանում ենք, որ դա ընդամենը միջանցք է։ Բայց քանի որ դա ստորագրվել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ՝ ստիպված լռում են այս ապօրինությունների մասին, ինչը շատ վտանգավոր է»,- նշել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
