«Նախկինում էլ է տոննաներով ծիրան փչացել, բայց հիմա որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է «top news»»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Սա մեզ համար դիվերսիֆիկացիայի լավ հնարավորություն է», -այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայկական արտադրանքի ՌԴ ներմուծման սահմանափակումներին և փոխհատուցելու նպատակով տրամադրվող ԵՄ տրամադրած օգնությանը: «Եվ, իհարկե, շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին այդքան արագ արձագանքի համար. այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար»,- նշեց Փաշինյանը։ «Ես ամենևին չէի չափազանցնում, երբ ասում էի՝ մեր մեծ խնդիրը լինելու է պայմանագրերն ապահովելը, որպեսզի ապրանքները մենք կարողանանք պայմանագրերին համապատասխան մատակարարել: Որովհետև այն շուկաները, որոնք բացվել են հիմա, իրենց ակնկալիքը և պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մենք նախորդ շրջանում կարողացել ենք ընդհանրապես մատակարարումներ անել, և մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն․․․»,- ասաց վարչապետը: Նրա դիտարկմամբ՝ նախորդող շրջանում էլ է տնտեսվարողների արտադրանքից փչացել։ «Վարդ էլ ա փչանում, ծիրան էլ ա փչանում․ դա արտադրական պրոցեսի անբաժանելի մաս է։ Հիմա որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է «top news», ծիրանը նախկինում էլ է տոննաներով փչացել, ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձրել»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
