«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել Հաջիևի հետ քննարկել՝ կա՞ հանդիպման անհրաժեշտություն»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է, որ խաղաղության գործընթացում մենք առաջ ենք գնում»,- այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում օրերս կայացած հանդիպմանը։ Փաշինյանն ընդգծեց․ «Կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»։ «Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ․․․ Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը, և մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ․․․ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պետականության տեսանկյունից արդյո՞ք նվաստացուցիչ չէ Ադրբեջանի հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Նա նաև հավելեց, որ այդ հանդիպման ընթացքում տասնյակ հարցեր են քննարկվել՝ այդ թվում՝ անազատության մեջ գտնվող աձանց հետ կապված և սահմանային իրադրության հետ կապված հարցերը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
