Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. Հետընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն ի ցույց են դնում ընտրական խայտառակություններն ու դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, մյուս կողմից՝ սկսել են ընտրությունների ոչ լեգիտիմության և նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել նաև ՔՊ-ին կից սատելիտ ուժերն ու գործիչները: Իսկ ինչի՞ն է նրան դա պետք: Բանն այն է, որ առաջին հերթին նա մանդատների այսպիսի դասավորությամբ չի կարող ինքնուրույն Սահմանադրություն փոխել և կատարել Ալիևի պահանջը: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ ինքն ու իր ՔՊ-ն մեծամասնություն չեն ստացել, իրենց վրա դրոշմված է կեղծված ընտրությունների կնիքը և այլն: Գումարած՝ այսօրվա ընդդիմությունը, բնականաբար, ձեռնտու չէ իրեն, ուստի պետք է այնպիսի խորհրդարան, որտեղ ինքը կունենա առնվազն 65 տոկոս քվե, իսկ «ընդդիմությունը» կազմված կլինի իր սատելիտներից, այսինքն՝ ընդդիմություն չի լինի: Հաշվի առնելով, որ այդ սատելիտները, այսպես կոչված, արևմտամետներն են, պետք է ենթադրել, որ դա էլ կարող է ԵՄ-ի եթե ոչ գաղափարը լինել, ապա առնվազն հավանությանն արաժանանալ: Իսկ ժողովրդավարությունը վաղուց այլևս որևէ մեկին չի հետաքրքրում. միայն քաղաքական շահեր»: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
