«Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, ՀՀ տնտեսությունը Լարսում մեռնում է»․ Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Խաբեց, կեղծեց՝ անցավ․ մնացածը՝ թքած․ «Կարճ ասած»»։ Ընտրության օրն անցավ, իշխանությունը թվերը նկարեց, դզեց-փչեց, փորձում է մարսել, բայց խնդիրները մնում են․․․ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում եսիմինչ թեմաներով, մարդկանց՝ վարկերով, չարչարանքով աճեցրած բերքը տոննաներով փտում է, հայկական գյուղատնտեսությունն այս պահին մեռնում է, տնտեսությունը մեռնում է Լարսի անցակետում․․․ Հայաստանը բռնել է սննկացման ճանապարհը։ Իշխանությունն իր ուզած քվեն կորզեց, կեղծեց՝ տարավ, ձեզ մնաց փակված Լարսը, չմարված վարկերը, ձորը թափվող բերքը ու փլուզվող սոցիալ-տնտեսական վիճակը։ Կեղծիքով, շանտաժով, վարչական ռեսուրսով, ընտրակաշառքով ընտրվել է մեկը, որի համար պետությունը, ժողովուրդը, հայրենիքը զրո արժեք ունի։ Այսօր ՀՀ քաղաքացին վճարում է իր ու կառավարության սխալների համար։ Էս կառավարության սխալների համար շատերը, ցավոք, վճարել են կյանքով, շատերը՝ առողջությամբ, շատերը՝ գույքով, շատերը՝ բիզնեսի, արած-դրածի կորստով։ Բայց մեկ է՝ հա՛մ սրանք են շարունակում սխալներ գործել, հա՛մ սրանց վստահողները։ Ոչ մեկը դաս չի քաղում։ Չեմ կարող դրական նոտայով ավարտել, որովհետև լավ եմ հասկանում, թե ուր ենք գնում»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռանալու կուրսը չի արդարացրել ակնկալիքները»․ #StrategicCulture
6812:47
«Առաջարկում ենք մտահոգ ուժերին ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատ»․ «Ժառանգություն»
7112:06
G7-ի երկրների առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումները
11011:45
«ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են ՀՀ-ն վերածել Անդրկովկասյան ֆորպոստի»․ Ալեքսանդր Ստեպանով
10911:23
ԱԺ-ն ընդունեց 2025թ․ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
5611:00
«ԱՄՆ-Իրան գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները»․ Վենս (տեսանյութ)
14510:51
