Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.

«Ընդդիմությունը տեղիք չի տալիս սադրանքներին, դա կապիտուլյանտին կատաղեցնում է»․ Լևոն Ջավախյան

75
Այսօր, 03:06
«Ընդդիմությունը տեղիք չի տալիս սադրանքներին, դա կապիտուլյանտին կատաղեցնում է»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄՏԱԾԵԼ Է ՊԵՏՔ
Կապիտուլյանտը ցայտնոտի մեջ է։ Նա Ազգային ժողովում չունի սահմանադրական մեծամասնություն Ալիևի պահանջները կատարելու համար։ Նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ են Ազգայւին ժողովի նոր ընտրություններ։ Նա զերծ չէ դիմելու սադրիչ գործողությունների։ Կապւտուլյանտը պատրաստ է հրահրելու ժողովրդական զանգվածների լայնածավալ ընդվզումներ։ Դա ոչ լեգիտիմ իշխանություններին անհրաժեշտ է, որպեսզի «պետության դեմ հակասահմանադրական պայքար» ծավալելու անվան տակ ձերբակալի ընդդիմադիր երեք ուժերի առաջնորդներին՝ օրենքից դուրս համարելով նրանց գլխավորած քաղաքական կազմակերպությունները, որը և ՔՊ-ին կապահովի անխոչնդոտ ելքը դեպի Ազգային ժողով, իհարկե, իրենց սատելիտ «ընդդիմադիր» քոծերով հանդերձ։
Առայժմ ընդդիմությունը տեղիք չի տալիս սադրանքներին։ Դա կապիտուլյանտին կատաղեցնում է՝ խարխլելով առանց այն էլ նրա խախուտ հոգեկան աշխարհը։ Մենք գործողությունների շեմին ենք... Ի՞նչ անել»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան