«Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ղարաբաղի շարժումը չպիտի շարունակենք: Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ասել եմ՝ այդ խոսույթները՝ 300 հազար ադրբեջանցի, բան, ո՞նց ենք փակում, ասում ենք՝ նա էլ չկա, նա էլ չկա: Երբ դրոշը մարդիկ դնում են սեղանին, դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը, հետո դժվար է որոշել՝ ով առաջինը ինչ ասեց, ով հետո ոնց ասեց: Ղարաբաղի կոնֆլիկտի մասին մենք մեր ճշմարտությունն ունենք, Ադրբեջանն՝ իր, թե առաջինը ով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինը ով կրակեց, առաջինը ով սպանեց: Պարզ է, որ մենք մեր ճշմարտությունն ունենք և հավատում ենք այդ ճշմարտությանը, և իրենք էլ իրենց ճշմարտությունն ունեն, որ հավատում են: Խաղաղությունը սրա մասին է: Այո՛, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կոնկրետ սպառնալիք է ստեղծել խաղաղության համար, որովհետև, ճիշտ է, 720 հազար քաղաքացի տեր է կանգնել խաղաղությանը, բայց հիմա նայում եմ թվերին, ասում եմ՝ ո՞նց, մոտ 500 հազար քաղաքացի քվեարկել է նրա օգտին, որ գնանք Ղարաբաղը հետ բերե՞նք․․․ Ղարաբաղի շարժումը շարունակե՞նք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ եթե այդպիսի տպավորություն ստեղծվի շատ արագ խաղաղությունը կփլուզվի։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
