Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 14 հունիսի, 2026 թ.

Անհայտ կորած համարվող զինվորի հորն, ով ընդդիմադիր ուժի պատգամավորի թեկնածու է, կալանավորել են

128
Այսօր, 19:06
Անհայտ կորած համարվող զինվորի հորն, ով ընդդիմադիր ուժի պատգամավորի թեկնածու է, կալանավորել են

Իրավաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացնում է․ «Կալանավորել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու պայքարի մեր ընկեր Սասուն Բադոյանին:
Սասունի որդին՝ Կարենը բառիս բուն և չարժեզրկված իմաստով հերոսաբար նահատակվել է 44-օրյա պատերազմում: 19-ամյա հրամանատարի բացակայության պայմաններում ստաձնել է դիրքի հրամանատարությունը, միայնակ խոցել հակառակորդի 6 տանկ, 1 «Կամազ» ու կասեցրել բազմաթիվ տեխնիկաների առաջխաղացումը: Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:
Կարենը զինակիցների ենթարկվել է ԱԹՍ ուղիղ հարձակման, որի հետևանքով, ցավոք, առ այսօր որևէ մասունք հայնաբերել չի հաջողվել:
Այդ պատճառով էլ Կարենը մինչ օրս համարվում է անհայտ կորած, իսկ նրա հայրը՝ Սասունը, մեզ հետ միասին աշխատում է բոլոր անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ:
Պարոն Բադոյանը, սակայն, նահատակների այն ծնողներից չէ, ում առջև խոնարհվում է քաղաքական իշխանությունը, քանի որ ընդդիմադիր է:
Դեռևս 2021թ. Ն. Փաշինյանի Նորատուս այցի ժամանակ չէին ընթերցում Կարեն Բադոյանի անունը նահատակների ցուցակում՝ պատճառաբանելով, որ «անհայտ կորած» է, իսկ այսօր արդեն, երբ նրա հայրը ընդդիմադիր ուժի պատգամավորի թեկնածու է, նրան կալանավորում են շինծու և ապօրինի մեղադրանքով:
Գործի փաստերի մեջ չեմ խորանում, որովհետև ո´չ գործ կա, ո´չ փաստ, պարզապես կրկին արձանագրում եմ. հասել ենք բարոյականության այն հատակին, երբ պատերազմի օրերին մկան ծակը հազար թումանով առած տղամարդիկ կալանավորում են պատերազմում առյուծի պես կռված մարդկանց»:
Ինչ-որ դատավորներ եզրակացնում են, որ հողի մեջ անհետ ու անհայտ իր որդուն կորցրած մարդը, կարող է ավելի «մեծ վախ» ունենալ և փախչել երկրից»:

Աղբյուրը`   Տաթևիկ Սողոյան