Պայքարը քրեականացրել է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մենք կանխատեսում էինք, որ ընտրություններից անմիջապես հետո այլախոհների, ընդդիմության նկատմամբ նոր հալածանքներ են սկսվելու՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանն անոնսել էր նախընտրական փուլում, խոսել է ընտրության և հաջորդ օրերին: Կոնկրետ անուններ է հնչեցրել, պատժաչափեր սահմանել, մեղադրել դատական համակարգին՝ կոռումպացվածության մեջ, և հայտարարել է, որ բոլորը նստելու են՝ և ընդդիմադիրները, և ընտրակաշառքի համար մեղադրվողները, և իր հրահանգները չկատարող դատավորները, որովհետև... ինքը հոգնել է այդ վիճակից: Երեկ միանգամից երկու նման փաստի մասին իմացանք: Մեկը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին, որը փորձել էր հատել հայ-վրացական սահմանը եւ պարզել էր, որ իր ՍԷԿՏ-ը փակ է: Թե ինչպես կարող է մարդու նկատմամբ վարույթ հարուցվել եւ նրա ելքը փակվել՝ առանց նրան տեղյակ պահելու, դժվար եմ պատկերացնում: Երկրորդ փաստը վերաբերում է երկու հանրային գործիչների՝ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին եւ ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանին: Ըստ մեղադրանքի, «Տ. Վ.-ն և Ա. Ղ.-ն ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել»: Փաստ է, որ հանրահավաքային պայքարի յուրաքանչյուր կոչ արդեն այս իշխանությունը հանցանք է համարում: Փողոցներ փակելով իշխանության եկած Փաշինյանը որոշել է, որ ով փողոց դուրս գա, ով հանրահավաքներ անելու կոչեր անի, սահմանադրական կարգն է տապալում, ուրեմն պետք է «նստի»»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
