«ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի բովանդակության շուրջ կողմերի հակասական պատումների խորապատկերին Իրանի ԱԳ նախարար Արաղչին ընդհանուր բնույթի մանրամասներ է բացահայտել համաձայնագրի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ բանակցություններում նախատեսվել է երկու փուլ․ առաջինը՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, իսկ երկրորդը՝ վերջնական համաձայնագրի կնքում։ Միջուկային հիմնախնդրին վերաբերող հարցերը թողնվել են վերջնական համաձայնագրի փուլին։ ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պատերազմ չսկսել, չդիմել սպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին։ Համաձայնության հիման վրա պատերազմի ավարտը ենթադրում է Իսրայելի ամբողջական ելքը Հարավային Լիբանանում օկուպացված տարածքներից, և իրանական կողմն այս պահանջը հստակորեն փոխանցել է ամերիկացիներին։ Իրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու։ Առաջիկայում Իրանը և Օմանը համատեղ հայտարարություն կհրապարակեն Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ։ Բանակցությունների բոլոր փուլերի ավարտին համաձայնագիրը կստորագրվի և կհրապարակվի։ Սկզբնապես ստորագրումը կկատարվի հեռավար եղանակով։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրերի ընթացքում»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
