«Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Ես բոլոր խախտումները կբաժանեմ մի քանի բլոկի։ Առաջինը և ամենից կարևորը կհամարեի հենց դրսի աջակցությունը, որը ուղղակի նախադեպ չուներ՝ սկսած Միացյալ Նահանգների փոխնախագահի աջակցության հայտարարությունից, հետո Թրամփի, Ռուբիոյի օդանավակայանային այցը՝ կեսժամանոց մամուլի ասուլիսով, Եվրոհանձնաժողովի նախագահի, տարբեր եվրոպական երկրների առաջնորդների հայտարարությունները, Մակրոնի՝ ուղղակի նախադեպը չունեցող միջամտությունն ընտրություններին։ Ես մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել, և միայն այս բլոկը արդեն բավարար է՝ համարելու, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։ Երկրորդ բլոկը՝ աննախադեպ բյուջետային ծախսերն էին, որոնք կարելի է հանգիստ համարել բյուջետային կաշառք ընտրական գործընթացի ժամանակ։ Եվ հատկապես կենսաթոշակների բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով․․․ Հետո տարբեր կարգի հարցերի լուծումը, այսպես ասենք, ոտի վրա։ Օրինակ՝ արձակուրդում գտնվող վարչապետը հանկարծ վարորդական իրավունքների բալային համակարգի հետ կապված դժգոհության հարց է լուծում։ Սա ուղղակի վարչական ռեսուրսի չարաշահում է, և համարում եմ, որ սա պետք է քրեաիրավական գնահատական ստանա, և ոչ միայն սա։ Տարբեր գնահատականներով՝ սա մոտ 1 միլիարդ դոլարի չափ գումար է նետվել, որի մի զգալի մասը նախատեսված չէր բյուջեով, և սա կարելի է համարել բյուջեի չարաշահում ընտրական գործընթացներում։ Եվ վերջապես՝ այն բռնաճնշումները, որոնք եղան ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ կալանավորումներ, ձերբակալություններ։ Շատ-շատ էին, նախադեպ չունեն այսպիսի ծավալները»,- այս մասին այսօր «Երևան Թուդեյ»-ին, «5-րդ ալիք»-ին և «Նյուզ»-ին-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ նաև ընդգծելով՝ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
