«Պարզվեց՝ Սերժ Սարգսյանի գրած Սահմանադրությունը ճիշտ ու ճիշտ իր համար է»․ Վարդան Հարությունյան
![]() Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսվում է, թե Փաշինյանը երրորդ անգամ է իշխանավարման հայտ ներկայացրել ու ստացել, ինչն անթույլատրելի է։ Իբր՝ նույն քայլի համար նա քննադատում էր Սերժ Սարգսյանին։ Կարծում եմ, Փաշինյանին ուղղված այս մեղադրանքն անհիմն է։ Սերժ Սարգսյանը երկու ժամկետ իշխանավարելուց հետո որոշեց Սահմանադրություն փոխելով՝ անցնել կառավարման պառլամենտական համակարգի և այդ միջոցով հավերժացնել իր իշխանությունը։ Ըստ նրա հաշվարկների՝ այս տարբերակով նա կկարողանար իշխանավարել այնքան, որքան կկամենար։ Բայց չստացվեց։ Նրա այս քայլից վիրավորված/վրդովված հայաստանցին մերժեց նրան։ Մերժման ալիքն օգտագործելով՝ իշխանության եկած Փաշինյանը զարմանքով պարզեց, որ Սարգսյանի գրած Սահմանադրությունը ճիշտ ու ճիշտ իր համար է։ Այն իրեն տալիս է ոչ միայն միահեծան կառավարելու հսկայական լիազորություններ, այլ նաև՝ անընդհատ առաջադրվելու ու ընտրվելու իրավունք։ Պառլամենտական համակարգն է այսպիսին։ Եթե, իհարկե, Սահմանադրությունը նույն մարդու վերընտրվելը չի սահմանափակվում։ Հիմա, օրինակ, Հունգարիայում, որը նույնպես պառլամենտական երկիր է, նման սահմանափակում մտցնելու նախագիծ է քննարկվում։ Հայաստանում նման սահմանափակում չկա, չի էլ նախատեսվում, հավանաբար՝ չի էլ լինելու։ Այնպես որ՝ սրա դեմ խոսելն անհիմն է։ Աղբյուրը` Վարդան Հարությունյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
