«Սա ևս մեկ քայլ առաջ էր՝ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»․ Բագրատ Սրբազան
![]() «Ընտրությունների արդյունքները բացարձակ ընդունելի չեն, այն ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ, աննախադեպ, իրենց լեզվով ասած՝ պատմական զեղծարարության ընթացք էր՝ հասկանալի պատճառներով»,- դատական նիստից առաջ լրւագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մարդիկ իշխանություն կորցնելու, և դրանով պայմանավորված, շատ բան կորցնելու առջև են կանգնած, ամենամեծը՝ պատասխանատվության, որից անընդհատ խուսափում են»։ «Սա ևս մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար։ Մի՛ նայեք, որ 49 տոկոս է, թե դա ինչպես է ձեռք բերվել՝ կպարզվի, բայց որ փաստացիորեն մեր ժողովրդի 51 տոկոսը մերժել է այս մարդկանց՝ փաստ է։ Սա շարունակական պայքար է, և մենք իրավունք չունենք պարզապես ձեռքներս բաց թողնելու, ասելու եղավ, վերջացավ-գնաց։ Ո՛չ, մեկ քայլ առաջ, և սա այն հաղթանակներից մեկն է, որ հակառակ այս հալածանքին, արձանագրվում է»,- նշեց Սրբազանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
