«Չենք մոռացել Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների, անհետ կորածների հետ կապված խնդիրները»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Սահմանազատման ընթացքի հետ կապված՝ ամբողջ իրավական պրոցեսներն ամփոփված են, և Հայաստանում ու Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք ԹՐԻՓՓ-ի իրագործման վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նոր Սահմանադրության ընդունման գործընթացի ձգձգումն ի՞նչ ազդեցութուն կարող է ունենալ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման կամ սահամազատման վրա։ «Ես հստակ գիտեմ 3 բան, որ լինելու է՝ երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր, այս երեքի իրագործումն արդեն խաղաղություն է, պատկերացրեք՝ մենք Ադրբեջանով ենք գնում-գալիս, Արդրբեջանը Հայստանով է գնում-գալիս, գնացքներն անցնում են․․․ Դա խաղաություն է, և մենք շարունակելու ենք աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրաման և վավերացման ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը։ «Իմիջիայլով, մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, անհետ կորածներ մեր եղբնայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ, մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծվեն»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
