«Ընդդիմությունը փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա․ չի ստացվելու»․ Դավիթ Խուդաթյան
![]() «Հիմա ընդդիմությունը փորձում է ստվեր գցել ընտրության արդյունքների վրա, բայց դա էլ չի ստացվելու իրանց մոտ։ ՀՀ քաղաքացիները գնացել են ընտրության, իրենք գիտեն՝ ում են քվեարկել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերահաշվարկին՝ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Ընդդիմությունը նպատակ ունի տպավորություն ստեղծելու, որ մեր իշխանությունը ընտրությունների կազմակերպմամբ նման է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանություններին, այսինքն՝ ընտրակեղծարար է։ Հասկանում եմ ԲՀԿ-ի գործընկերներին, նրանք անցումային շեմային վիճակում են գտնվում, և որոշակի քվեների տեղաշարժ կարող է արդյունք ապահովել իրենց համար, ես էլ լինեի իրենց տեղը՝ կդիմեի։ Վերջնահաշվարկը կավարտվի, կտեսնենք պատկերը փոխվում է, թե չէ, բայց մինչև այս պահը տեղի ունեցած ճշգրտումների արդյունքում ամենաշատն ավելացել են ՔՊ-ի քվեները։ Բայց փաստ է, որ այս ընտրություններում ընդդիմությունը ձախողել է»,- նշել է ՏԿԵ նախարարը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
