Փաշինյանը Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ «Սամվել Կարապետյանի դեմ հայցի առիթ է դարձել 2026թ. մայիսի 25-ի հարցազրույցը, որում Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Ն. Փաշինյանը հայտնում է, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտություն է, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Ն. Փաշինյանը պահանջում է հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
