Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.

«Այս մարտում պարտվել են բոլորը՝ բացի հայերից»․ Արթուր Դանիելյան

74
Այսօր, 10:30
«Այս մարտում պարտվել են բոլորը՝ բացի հայերից»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 7-ին հայ ազգը նվաճել է իր առաջին փոքր հաղթանակը վերջին 8 տարում: 8 տարի շարունակ բոլորը մեր հաշվին ինչոր բան էին շահում, իսկ այս մարտում պարտվել են բոլորը՝ բացի հայերից, և այն շատ հնարավոր է ճակատագրական բեկում մտցնի բոլորիս կյանքում:
Ակնհայտ է, որ պարտվել է օկուպացիոն վարչակազմը: Ընտրություններից ամիսներ առաջ նրանք հստակ ու հրապարակավ ասել էին, որ հավաքելու են 700,000 քվե ու ստանալու են 65% ԱԺ-ում ու հունիսի 8-ի վրա քաղաքապետարանում ամարգրել էին Հանրապետության հրապարակը շռնդալից հաղթանակը նշելու համար: Խայտառակ կեղծիքներով նրանք այդ 700,000-ը ապահովեցին, բայց դա, նույնիսկ իրենց նկարած թվերով, չկազմեց ավելին քան 49%-ը: Պատճառն այն էր, որ հայերը որոշեցին գնալ ընտրատեղամաս և միջնամատ ցույց տալ Նիկոլին: Ու դա արվեց ոչ ընտրակաշառքով, ոչ ՌԴ-ից իբր թե ժամանած 100,000-ով (ԶԼՄ-ները հրապարակեցին՝ նախընտրական փուլում երկիր մուտք գործած անձանց ու մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիների նվազած թիվը անցած տարվա համեմատ): Դա արվեց նրա հաշվին, որ հայերը միահամուռ պասլատ արեցին բոլորին:
Պարտվել է նաև ընդդիմությունը: Առաջին հերթին՝ նրանք շատ լավ գիտեն, որ իրենց ստացած քվեներն իրականում իրանցը չեն, դրանք Նիկոլին դեմ քվեներն են: Իսկ երկրորդ հերթին խնդիրն այն է, որ կեղծված ընտրություններում անհայտ է ոչ միայն պայմանական հաղթողի/իշխանության տոկոսները, այլ նաև պայմանական պարտվողի/ընդդիմության տոկոսները: Ես վստահ եմ ընդդիմությանն ընտրած ճնշող մեծամասնությունը չի մտածել իրենց «ընտրյալներին» իշխանության բերելու մասին, մենք ընդամենն ուզում էինք վնաս տալ՝ մեզ անասունի տեղ դրած սրիկաներին:
Պարտվել են աշխարհաքաղաքական խաղացողները: Եվրոպան ստիպված է սատարել նրան, ով ոչ մի լեգիտիմություն այլևս չունի և իրեն հենց դրանով էլ շանտաժ է անելու: ՌԴ-ն ակնարկում է, որ, մինչև վերջնական արդյունքները չլինեն իրենց ուզածը, իրենք չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները: Եթե վերջնական արդյունքը լինի ՌԴ-ի ուզածը, դա բնականաբար չի կարող լինել ԵՄ-ի ուզածը: Արդյունքում երկուսն էլ իրենց ուզածը չեն ստանալու ու ջարդելու են դա Փաշինյանի գլխին:
Պարտվել է նաև Ալիևը, նա այլևս չի կարողանա ասել, որ Փաշինյանի բոլոր որոշումներն արտացոլում են հայերի կամքը: Դա չի նշանակում, որ սրանք չեն կարող շարունակել երկիրը կտոր-կտոր հանձնել: Բայց հանձնման պրոցեսը հայերի ջբեը գցելն այլևս հնարավոր չի լինի, իսկ դա Ալիևի համար լուրջ խնդիր է:
Բոլոր այս պարտված խմբերը շուտով սկսելու են իրար ուտել: Ու դա լավ է: Մեզ մնում է դրանից արխային չընկնել: Լինել զգոն ու ճիշտ պահին ևս մեկ քայլ անել՝ ձիով: Սրանք չէին հաշվարկել հայի ինադ ընկնելու խասյաթը: Մեզ դուր չի գալիս, երբ մեզ անասունի տեղ են դնում:
Հ.Գ. համադրելով ընտրակեղծիքների մասին ինֆոները՝ իմ սուբյեկտիվ կարծիքով Փաշինյանն ամսի 7-ի դրությամբ ռեալ ուներ ոչ ավել քան 400,000 քվե, իսկ արդեն հաջորդ օրը դրա նույնիսկ կեսը: Որովհետև ոչ մեկ չգիտի՝ ռեալ ինչքան ա, բայց բոլորը գիտեն, որ վիճակը քաք ա: Հայերը հարամեցին սրանց հրավառությունը»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան