ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին
![]() ԱՄՆ Զինված ուժերը երեկ երեկոյան վերսկսել են հարվածներն Իրանի թիրախների ուղղությամբ։ «Այս հարվածները պատասխան են Իրանի չարդարացված և շարունակվող ագրեսիային», - նշվում Է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) X-ում հրապարկված հաղորդագրության մեջ: Դրանից կարճ ժամանակ առաջ Իրանի դեմ նոր հարձակումների մասին հայտարարել Էր Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Թրամփի հայտարարություններից հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նույնպես սպառնացել Է Թեհրանին նոր հարվածներով՝ նշելով, որ հայտարարված հարձակումների նպատակը ոչ թե պատերազմի վերսկսումն է, այլ համաձայնագրի կնքման համար պայմանների ստեղծումը, նշում է dpa-ն: Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով աղբյուրներին հայտնել է, որ Իրանի դեմ նոր հարվածների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը խոցել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններ: |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
