Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» -ը գրում է․ « Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանին ու իր քաղաքապետ որդուն հաջողվե՞ց Հրազդանում ընտրություններին իրենց ուզած թվերը ստանալ, իսկ նրանք ՔՊ-ին 70% ձայն էին խոստացել: Մինչ ԿՀԸ-ն վերահաշվարկ է իրականացնում, փորձեցինք ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից հասկանալ, թե Հրազդանի և հարակից գյուղերի 41 ընտրատեղամասերում ինչ արդյունքներ են գրանցվել: Այդ ընտրատեղամասերում ընտրելու իրավունք են ունեցել 54 հազար 187 ընտրող: Ըստ ԿՀԸ արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 41 ընտրատեղամասերից ստացել է՝ 15 հազար 209 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 8158, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1327, «Հայաստան» դաշինքը՝ 4009: Թե ինչ փոփոխություն կլինի վերահաշվարկից հետո, դժվար է ասել: Այն, որ Սասուն Միքայելյանը բոլոր ընտրություններում իր կայուն 13-ից 15 հազար ձայնն ունի Հրազդանում, դա փաստ է, չնայած իր դիրքին ու իր քաղաքապետ որդու ներդրած մեծ ջանքերին, այս ընտրություններում Միքայելյանները չեն կարողացել մի քիչ ավելի ձայն հավաքել: Նաև պարզ չէ, թե Կոտայքում տեր ու տնօրինություն անող այս ընտանեկան կլանը, եթե չլիներ, արդյո՞ք ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն այդ 15 հազար ձայնը չէին ստանա Հրազդանից»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
