«Հաղթում է նա, ով կարողանում է «հաց և տեսարաններ» ապահովել»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդալով մեր սիրելի հայրենակիցների քաղաքագիտական ճռճռան վերլուծական գրառումները ընտրությունների արդյունքների մասին, որոշեցի հրապարակել մի դիտարկում էլ իմ կողմից: Այդքան «բարդ» քաղաքագիտական հայտնագործություններ մի՛ արեք: Բարդ ոչինչ էլ չկա: Ամեն ինչ շատ պարզ է, որովհետև մարդը սոցիալական էակ է, նրա կեցությունն է որոշում իր գիտակցությունն ու քաղաքական վարքը: Հայաստանյան հասարակության մի զգալի հատված աղքատ է կամ ծայրահեղ աղքատ: Անզեն աչքով երևի մի հիսուն տոկոսը: Միջին խավը, որը որպես կանոն առավել գիտակից և հայրենասեր հատվածն է, բավականին փոքր տեսակարար կշիռ ունի: Հայրենասիրական պաթոսով քարոզարշավը այսպիսի հանգամանքներում կորցնում է իր արդյունավետությունը: Ինչպես ասում էր բոլոր ժամանակների քաղաքական մտքի չգերազանցված ռահվիրան, մեծն Մարքսը, պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու՝ բացի իրենց շղթաներից, և հավելում նաև, որ ո՛չ հարուստներն ունեն հայրենիք, ո՛չ էլ աղքատները: Հարուստներն ուր էլ գնան, հայրենիք կգտնեն, իսկ աղքատներն ատում են իրենց այս վիճակին հասցրած հայրենիքը: Նրանք շատ վատ են ընկալում նաև հարուստ քաղաքական/պետական գործիչներին: Այստեղ արդեն ընդհատում եմ միտքս և եզրակացնում: Հաղթում է նա, ով ճիշտ է վարում իր նախընտրական տեխնոլոգիաները և առավել արդյունավետ է կարողանում մերձենալ և համակրելի դառնալ հասարակության ավելի մեծ հատվածին: Բոլոր ժամանակների բացարձակ ճշմարտությունն է: Դեռևս Հին Հռոմում հաղթում էր այն զորավարը, ով կարողանում էր «հաց և տեսարաններ» ապահովել»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
