«Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է: Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել քննարկելու շատ հանգամանքներ, բայց մի հարցում վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցում դա ունենալու է ԶԵՐՈ, կրկնեմ՝ ԶԵՐՈ նշանակություն: Այդ ո՞ւմ համար է Փաշինյանը դառնալու ոչ լեգիտիմ: Ընդդիմության էլեկտորատի՞: Այսինքն, որևէ մեկն ուզում է ասել, որ մանդատները վերցնելու պարագայում ընդդիմադիր էլեկտորատը Նիկոլ Փաշինյանին համարելու է լեգիտի՞մ: Լո՞ւրջ: Հիմա, որ 2021 թվականից հետո Հայստան ու Պատիվ ունեմ դաշինքները վերցրին մանդատները, Փաշինյանը նրանց ընտրողների համար դարձավ լեգիտի՞մ: Ներեցեք, բայց սա լուրջ չէ: Ծայրահեղ անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է իր ընտրողի, «չեզոքների» և, առավել ևս՝ նրա վրա խաղադրույք կատարած աշխարհաքաղաքական դերակատարների համար: Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ վաղուց: Լեգիտիմությունը՝ որպես երևույթ, ունի շատ ավելի բարդ կառուցվածք, քան մատուցվում կամ պատկերացվում է: Այդ կառուցվածքը փլուզվել է վաղուց: Հետևաբար, մանդատների հարցը այստեղ որևէ բան չորոշող է: Կրկնեմ, վերցնել, թե ոչ, սա կարող է լինել քննարկման առարկա, բայց «լգիտիմացման»-«ապալեգիտիմացման» բաղադրիչ այստեղ բացարձակապես չկա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
