Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.

«Ընդդիմությունը պետք է պահի իր ընդդիմադիր դեմքը»․ Ոսկան Սարգսյան

55
Այսօր, 14:30
«Ընդդիմությունը պետք է պահի իր ընդդիմադիր դեմքը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները.
Եթե խորհրդարանական ընդդիմությունը վերցնում է մանդատները, դրանով լեգիտիմացնում, «մաքրագործում է» կեղծված ընտրությունները, ինքն էլ կեղծիքի մաս է դառնում։ Ընտրողների դժգոհությունը մեղմելու, նրանցից ագրեսիայի գոլորշին հանելու համար ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ կարող է դիմել Սահմանադրական դատարան, սակայն գիտենք, թե այդ դատարանում ովքեր են նստած, ով է կարել-ձևել այն։ Ընդդիմությունը չպետք է գնա Աժ, խելոք տեսքով հարցեր տա Նիկոլ Փաշինյանին, նորից դառնա իշխանության համար «բոքսի տանձիկ»։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կառավարել չգիտի և 8 տարում այն չի սովորել։ Առաջիկայում Հայաստանում շինարարական բումն անկում է ապրելու, գյուղմթերքների արտահանման խնդիրների հետևանքով տնտեսական և սոցիալական խնդիրները սրվելու են, պետական բժշկական ապահովագրության գումարները սպառվելու են, Հայաստանից Ադրբեջանին նոր տարածքներ են տրվելու, նոր զիջումներ են արվելու։ Այս ամենը ավելի է նվազեցնելու իշխանության վարկանիշը։ Ընդդիմությունը պետք է պահի իր ընդդիմադիր դեմքը, որպեսզի կարողանա հետո իշխանության դեմ պայքար ղեկավարել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան