Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.

«Իշխանության լեգիտիմ տրանզիտի համար պետք է լինի խորհրդարանական ընդդիմություն»․ Ստեփան Դանիելյան

78
Այսօր, 09:24
«Իշխանության լեգիտիմ տրանզիտի համար պետք է լինի խորհրդարանական ընդդիմություն»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառում․ «1. Վրաստանում ընդդիմությունը չվերցրեց մանդատները, դա ոչնչով չի խանգարում Վրաստանի իշխանությանն անել այն, ինչը կամենում է։
2. Ուկրաինական ու իրանական կոնֆլիկտների հանգուցալուծումը կամ սառեցումը կհանգեցնի ռեգիոնալ նոր իրավիճակի (ՔՊ-ի արտաքին քաղաքականության իմաստազրկման, հովանավորների հետաքրքրության կորստին), զուգահեռաբար Հայաստանի բյուջեի մսխումը վերջին ամիսների ընթացքում, կասկածելի ընտրություններն ու հանրության մի ստվար զանգվածի ատելությունը ՔՊ-ի հանդեպ կարող է հանգեցնել իշխանության փլուզմանը թավշյա, կամ ոչ թավշյա եղանակով։
Իշխանության լեգիտիմ տրանզիտի համար պետք է լինի խորհրդարանական ընդդիմություն, ինչպես նաև հնարավոր առնետավազքի համար անհրաժեշտ բևեռ։
Հետաքրքիր կլինի լսել փաստարկված հակառակ տեսակետ»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան