Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 հունիսի, 2026 թ.

«Մանդատները պետք չէ վերցնել»․ Արփինե Հովհաննիսյան

84
Այսօր, 15:36
«Մանդատները պետք չէ վերցնել»․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «ՄԱՆԴԱՏՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՉՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել։
Սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիությունը։
Մի դիտարկում ևս։ Բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընտրական շեմ, խորհրդարանում ստացած մանդատների թիվը ավելի բարձր է լինում, քան տվյալ ուժի ստացած քվեների տոկոսը»։