«Սրանք նախնական արդյունքներ են, դեռ կա ճշգրտման, վերահաշվարկի փուլ». Վահագն Հովակիմյան
386
Երկուշաբթի, 08 հունիսի, 2026 թ., 12:18
![]() ԿԸՀ նախագահն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9,934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս: Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել էր. «Մեր կայքում հրապարակված թվերը տեսել եք, դրանք չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին, տոկոսային հաշվարկը որ կայքի համակարգն անում է, ինքը հարյուրերրորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Այսինքն՝ երբ մեր հրապարակած թվերը զուտ գումարեք և այդ բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք՝ որոշակի տարբերություն կա՝ հազարերրորդական մակարդակով»: Նա հավելեց, որ սրանք նախնական արդյունքներ են, դեռ կա ճշգրտման, վերահաշվարկի փուլ: |

«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
143Երեկ, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
221Երեկ, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
128Երեկ, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
140Երեկ, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
119Երեկ, 10:30
Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
19423.11.2026, 20:24
