«Դասական Եվրոտեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
![]() «Պատանի երաժիշտների դասական Եվրոտեսիլ 2026» հեղինակավոր մրցույթում, որն Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, հյուրընկալվեց Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Նա կատարեց Միկոլայ Մայկուսիակի Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար ստեղծագործությունը։ Երկրորդ տեղը զբաղցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան։ Նա կատարեց Էմանուել Սեժուռնինի Կոնցերտ մարիմբայի և լարայինների համար գործը։ Հայաստանի պատվիրակը՝ 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ «Դասական Եվրոտեսիլ»-ին մասնակցեցին ջութակահարներ, դաշնակահարներ, կլարնետահար, ակորդեոնահար, ֆլեյտահար, մարիմբահարներ Հայաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից: Բոլոր երկրների ներկայացուցիչները հանդես եկան Հայաստանի ազգային ֆոլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ |

Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
170Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
151Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
169Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
149Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
169Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
112Երեկ, 14:48
