«Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ. Հ.-ն և ևս մեկ անձ». ՔԿ
![]() ՀՀ ՔԿ-ն հայտնում է. « ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, ով հայտնի է «գող Բջե» կեղծանունով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի կողմից դիմելուց հետո, վերջինիս և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող եղանակներով լուծելու նպատակով՝ Ա.Հ.-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար Ս.Պ.-ին ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վ.Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա.Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը): Վերջիններս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
