Հայտնի են 2026թ․ ամառային զորակոչի ժամկետները
![]() Կառավարության չզեկուցվող հարցերի թվում էր «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշումը, որով սահմանվում է զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Կառավարության նախագծում նշվում է․ «Ղեկավարվելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու Այլընտրանքային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայտարարել 2026 թվականի հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2026 թվականի ամառային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը: 2. 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին: 3. 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: 4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: 5. 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2026 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ: 6. 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի: 7. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի: 8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել՝ 1) զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում ինֆեկցիոն կամ այլ վարակիչ հիվանդությունների տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը. 2) զինվորական կոմիսարիատների կողմից քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից քաղաքացիներին անհրաժեշտ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական ուղեգրումների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը ոչ ուշ, քան 2026 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ։ 9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝ 1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և նրա զինվորական կոմիսարիատներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին. 2) իրավասության սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և դրա զինվորական կոմիսարիատներ: 10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարին: 12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ 1) ապահովել՝ ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի, ինչպես նաև հարակից տարածքներում, բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատներ. 2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար ներգրավել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և ոստիկանության գվարդիայի ծառայողներ: 13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար: 14. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում: 15. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ 1) մինչև 2026 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները. 2) մինչև 2026 թվականի հուլիսի 17-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը՝ ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների. 3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
|

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2719:36
«Մեր հակազդեցությունը պետք է լինի Ադրբեջանի ամենամարտունակ զենքը՝ Փաշինյանին չեզոքացնելը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4419:30
«Մենք դեմն առնելու ենք, որ չբացվի մեր երկրի դուռը, և այն մնա հայկական»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5519:18
«Յուրաքանչյուրս ունենք փոխարինողներ, պայմանավորվել ենք՝ մինչև վերջ գնալու ենք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5319:06
«ԱՄՆ-ի ներգրավվածությունն ուկրաինական հարցում փոխվել է Իրանի պատճառով». Զախարովա
8319:05
Նախաձեռնվել է վարույթ՝ ռուսաստանաբնակ բլոգերի կողմից ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ
7218:42
