Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանը, հանրության քննադատությունից զատ, օրվա մի մասն ուտել-խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր երկու-երեք վայրում սեղան են փռում՝ զանազան ուտեստներով, և Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։ Սա պարզապես ձև է՝ ցույց տալու իբր ժողովրդի սերը ՔՊ-ի նկատմամբ։ Այնինչ նախապես հստակ տեղորոշվում է «պատահական հյուրասիրության» վայրը, ստուգվում է սնունդը։ Ուտելու ոչ գեղեցիկ տեսարանն անգամ դիտմամբ է ուղիղ եթեր հեռարձակվում՝ կրկին հանրության իբր ջերմ վերաբերմունքն ընդգծելու համար։ Այնինչ ժողովուրդն ինքն էլ է զարմանում, թե այդ առատ սեղանն ինչպես հայտնվեց իրենց «բեսեդկայում»։ Ի դեպ, չնայած այս հանգամանքին, կիքսերից խուսափել հնարավոր չի լինում: Օրեր առաջ, օրինակ, Քանաքեռ-Զեյթունում հրավիրված նվագախումբն Արարատ լեռան մասին երգը երգեց՝ հստակ նպատակադրմամբ»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
