«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան
![]() «Նիկոլ Փաշինյանը դարձավ ավելի զգուշավոր, քանի որ դուք 44-օրյա պատերազմից հետո հայտարարություն արեցիք և դատապարտեցիք,- «168»-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին հիշեցրեց Սաթիկ Սեյրանյանը: «Ես հայտարարություն արեցի, քանի որ համոզված էի, որ այդ պատերազմում պարտված ղեկավարը պետք է հեռանա․․․ Չէր կարող Արցախի բանակն այդքան հեշտությամբ պարտվել և չէր կարող ՀՀ ղեկավարն այդքան արագ ստորագրել այդ փասթաթուղթը․․․ Բայց Փաշինյանը մեծամտորեն չլսեց իմ և իմ նման մարդկանց հորդորը և չհեռացավ։ Եթե նա հեռանար, կունենայինք հայկական Արցախ»։ Կարապետյանը նաև հավելեց, որ ինքն ամեն ինչ արել է, որպեսզի կանգնեցնի 44-օրյա պատերազմը, իսկ թե ինչ է ասել Փաշինյանին, դա գաղտնիք է։ «Եթե Նիկոլ Փաշինյանը կցանկանա, կարող է մեկնաբանել, դա մեր առանձին խոսակցությունն է, ես չէի ուզենա բարձրաձայնել․․․ Եթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»,- ընդգծեց Կարապետյանը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
