Նիկոլական ոստիկան քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին, որ նրան մեքենայի տակ են գցել. ԶԼՄ
![]() Նոյեմբերյանի Զորական համայնքում դժբախտ դեպք է պատահել, որի պատճառը հունիսի 7-ի ընտրություններն են: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Գյուղում ապրող մի ոստիկան համագյուղացիներին ուղղակի տեռորի է ենթարկել, որ գնան եւ ընտրեն Նիկոլ Փաշինյանին: Այնքան է մարդկանց նեղել ու զզվեցրել, որ ինչպես ասում են՝ գյուղացիներից մեկին «դավադիտ է արել» եւ վերջինս ուղղակի ավտոմեքենան վարել է նրա վրա՝ վրաերթի ենթարկել իշխանական տեռորիստին: Ոստիկանը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ վրաերթի ենթարկողը կալանավորված է: Զորականի ՔՊ-ական համայնքապետը մեզ հետ զրույցում չհերքեց կատարվածը, սակայն ասաց, որ չի կարող մանրամասներ հայտնել դեպքի մասին: Պարզ է, որ իշխանությունը չի ուզենա հանրայնացվի, որ իր ակտիվ քարոզիչը տուժել է ՔՊ-ի օգտին քարոզոչություն անելու պատճառով: Հարևան Հաղթանակ գյուղի համայնքապետարանի աշխատակիցն ավելի անկեղծ գտնվեց եւ մեզ հետ զրույցում պատմեց Զորականում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի վերը շարադրված մանրամասները: Մենք նաև տեղեկացանք, որ ոստիկանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այս պահին նրա վիճակը կայուն է»,- գրում է լրատվամիջոցը:
|

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
