«Խուզարկություն է իրականացվել դաշինքի Աշտարակի նախընտրական շտաբում և Աշոտ Սիմոնյանի բնակարանում»․ Իշխան Սաղաթելյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Չնայած ամեն ինչ անում են մեր աշխատանքներին խոչընդոտելու համար՝ մեկ է, չեն հաջողելու» գրառմամբ։ «Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրակացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում՝ մասնավորապես Աշտարակում, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Ընդամենը պետք է արձանագրել, որ այս իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի գործունեությունը՝ փորձելով ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու։ Նման քայլերով որևէ արդյունքի չեք հասնելու։ Կոչ եմ անում միջազգային դիտորդներին նկատել այս ամենը և համապատասխան գնահատական հնչեցնել»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
