Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.

«Հարց ԱԺ պատգամավորության թեկնածու Վարդան Ղալումյանին»․ Ոսկան Սարգսյան

67
Այսօր, 02:06
«Հարց ԱԺ պատգամավորության թեկնածու Վարդան Ղալումյանին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց ԱԺ պատգամավորության թեկնածու Վարդան Ղալումյանին
2011-2019 թվականներին Իջևանի քաղաքապետ պաշտոնավարած Վարդան Ղալումյանին հարցրի, թե նա ինչո՞ւ որոշեց քաղաքականություն մտնել, միանալ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, լինել այդ դաշինքից պատգամավորության թեկնածու, երբ ինքը հաջողակ գործարար է։
Վ․ Ղալումյանը հայտնեց․
-Ինձ շատերն են հարցրել՝ քո՞ ինչին է պետք, քաղաքականություն մտնելով՝ գլխացավանքների մեջ ես մտել։ Սակայն ճշմարիտ խոսք կա՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ,քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Հայաստանում բիզնեսով հարստացած շատ գործարարներ կան, ովքեր իրենց հեռու են պահում քաղաքականությունից, երբ Հայաստան պետության գոյությունն է վտանգի տակ։ Հայտնի գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը աշխատել, հաջողություների է հասել արտերկրում, սակայն չէր կարող անտարբեր լինել Հայաստանի ճակատագրի հանդեպ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքն ունի երկրի զարգացման հստակ ծրագիր, չեմ ուզում կրկնվել, այն ներկայացրել է դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Վստահ եմ, որ այդ ծրագրերով Հայաստանը մտնելու է զարգացման նոր փուլ և շատ արագ յուրաքանչյուրն է զգալու մեր երկրի առաջընթացը։ Մեր երկիրը գտնվում է շատ բարդ իրավիճակում և ես չեմ կարող անտարբեր լինել։ Այս իրավիճակում երկրի փրկությունը տեսնում եմ Սամվել Կարապետյանի հետ, քանի որ նա մեծ հայրենասեր է և հաջողակ բիզնեսմեն։ Նա այն եզակի մարդկանցից է, ով արտերկրի իր բիզնեսները հայկական անուններով է կոչել, ցանկանալով ճանաչելի դարձնել Հայաստանը։ Տաշիր անունով ընկերությունը հայտնի է աշխարհում, նրա նավթատար նավերը որոնք նավարկում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, կրում են Արարատ, Դվին, Ուրարտու, Կիլիկիա անունները։ Ես վստահում եմ Ս․ Կարապետյանին, նա որևէ պարտավորություն չունենալով հայրենիքի հանդեպ, միմիայն իր հայրենասիրական մղումներով 70 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարել ՀՀ-ում՝ կառուցելով մանկապարտեզներ, դպրոցներ, գերժամանակակից սարքավորումներով հիվանդանոցներ։ Նա կառուցել և վերանորոգել է բազում եկեղեցիներ՝ մշտապես կարևորելով Հայ առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի ինքնության պահպանման գործում։ Ֆինանսավորել է գիտական, կրթամշակութային և սպորտային ծրագրեր։ Ես վստահ եմ, որ ստանձնելով երկրի վարչապետի պարտավորությունները, նա երկիրը տանելու է զարգացման հստակ ուղիով, ճիշտ օգտագործելով երկրի պոտենցիալը, աշխարհաքաղաքական դիրքը, իր անձնական կապերը և հասնելու է հստակ, երաշխավորված խաղաղության։ Ս․ Կարապետյանը պատրաստ է իր ապահով, հանգիստ կյանքը փոխել մեծ պատասխանատվության և ծանր աշխատանքի հետ։ Մենք ունենք եզակի հնարավորություն ունենալու համայն հայության երազած հայրենիքը, ուժեղ, անկախ, ապահով, որտեղ ցանկանում են ապրել, իրենց ապագան կառուցել մեր երիտասարդները, որտեղ ցանկանում են վերադառնալ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան