«Արցախում ռուս խաղաղապահների մասով»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Արցախում ռուս խաղաղապահների մասով: Պարբերաբար հնարավոր է լսել, թե՝ նոյեմբերի 9-ի պայմանագրով Ռուսաստանը երաշխավոր էր, կամ անվտանգության պարտականություն ուներ, և այլն: Ընկերներ, մի տվեք այդօրինակ պարզունակ մեկնաբանությունների: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երաշխավորություն կամ պարտավորություն բառերը ուղիղ վերաբերել են երկու պետության՝ Հայաստանին ու Ադրբեջանին: Ռուսաստանի վերաբերյալ չկա այդ երկու հասկացություններից և ոչ մեկը: Ի՞նչ էր սա նշանակում: Սա նշանակում էր, որ Ռուսաստանը այդ փաստաթղթի իրականացման «արբիտրն» էր, իսկ իրականացման պարտավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի վրա էին: Իսկ ո՞ւմ էր ամենից շատ պետք, որ այդ փաստաթղթում գրվածն իրականացվի, որ չլինեն շեղումներ: Հայաստանին, որովհետև այդ փաստաթուղթն էր այն թելը, որից կառչելով հնարավոր էր պահպանել Արցախի հայկական մասը: Բայց Հայաստանի իշխանությունը ոչ թե կառչել է այդ թելից, այլ՝ կտրել այդ թելը: Կտրել է գիտակցաբա՞ր, թե՞ սխալ հաշվարկով կամ պրիմիտիվ պատկերացումով, ապաշնորհությամբ: Սա չեմ կարող ասել, բայց՝ կտրել է: Ավելին, ես ամենևին չեմ բացառում, որ կտրել է հենց Ռուսաստանի «հորդորով», երբ ուկրաինական պատերազմի բռնկումից հետո Մոսկվան որոշեց գործարքի գնալ Ադրբեջանի հետ: Հիշեցնեմ, Պուտինը Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ դաշնակցային հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի հետ: Ալիևը հիմար չէր, որ գնար այդ իրավիճակում դառնար մի մարդու դաշնակից, որը հետո դառնալու էր, այսպես ասած, արևմտյան իզգոյ: Ալիևը հիմար չէր, իսկ ահա Հայաստանի իշխանությունը՝ քաղաքականապես գտնվեց անգետ: Այդ անգիտությամբ, կամ պարզապես ապահովվեց ռուս-ադրբեջանական գործարքի ալիբին, որ եղավ 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային հռչակագրի տեսքով, կամ այդ ալիբին ապահովվեց դիտավորությամբ՝ միանգամայն գիտակցված ստանձնելով այդ դերակատարումը, ու հասցնելով այն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6՝ Պրահա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
