Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.

«Նիկոլի «խիզախության» գինը մեր երկիրն ու իր աթոռն են»․ Անդրանիկ Թևանյան

87
Այսօր, 09:42
«Նիկոլի «խիզախության» գինը մեր երկիրն ու իր աթոռն են»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի 4-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․
«Նիկոլի «խիզախության» մյուս երեսը
Երբ օտար երկրների պաշտոնյաները «խիզախություն» են գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, դա իրականում վերաբերում է հայ ժողովրդին, բայց այլ իմաստով:
Օտարները գիտեին, որ Նիկոլը խիզախություն է ցուցաբերում՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ գործելիս: Ու նրանք իրականում զարմանում են, թե ինչպես է այս ամենը հանդուրժվում:
Երբ Նիկոլին համարում են խիզախ, նշանակում է՝ հայ ժողովրդին համարում են հանդուրժող (չեմ ուզում այլ որակում տալ):
Օտարները մեղավոր չեն, որ իրենց «խիզախ» հաճախորդը պետական դավաճան է: Իրենք գիտեն դա, և մինչև վերջ օգտվում են դավաճանի ծառայություններից: Ո՞վ լիներ, որ չօգտվեր:
Այլ հարց է, որ մենք՝ հայերս ենք խայտառակ լինում աշխարհով մեկ: Նիկոլի «խիզախության» գինը մեր երկիրն ու իր աթոռն են: Տուժում է Հայաստանը, վճարում ենք մեր հազարավոր զոհերի և մեր տարածքների հաշվին:
Հունիսի 7-ին պետք է մաքրել այս խայտառակության խարանը մեր ճակատներից: Որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ խիզախ է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը:
Միացի՛ր, որ փոխենք»։