«Պահանջում եմ, որ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և արցախցիներից»․ Դավիթ Հովհաննիսյան
![]() «Արդեն 11 օր հացադուլ հայտարարած արցախցի Արթուր Օսիպյանը ՔԿՀ-ից դիմել է հանրությանը»,- այս մասին հայտնել է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հրապարակելով Օսիպյանի հայտարարությունը, որում ասված է․ «Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ։ Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան՝ պաշտպանելով մեր հայրենիքը։ Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն 30 000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր։ Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում։ Կանխավ շնորհակալ եմ»։ Աղբյուրը` Դավիթ Հովհաննիսյան |

«Սենատում կրած իր պարտությունը Թրամփը վերածեց հաղթանակի». Արտակ Զաքարյան (լուսանկար)
16103:12
«Ռիլզոմանիան չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում» Հակոբ Բադալյան
17902:12
«Արգելոց»-ը հեգնում է Նիկոլ Փաշինյանին, նրան իրենց մոտ կանչող ՌԴ-ին ու ԵՄ-ին (տեսանյութ)
181Երեկ, 21:54
Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների հետ փակ ձևաչափով
192Երեկ, 21:36
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
214Երեկ, 20:54
«Ընդդիմության շրջանում արդեն գերակնհայտ ճեղքվածքներ կան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
186Երեկ, 20:48
