Նեթանյահուն հայտարարել է Լիբանանում Իսրայելի նոր գործողության մասին
![]() Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի բանակի կողմից Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ընդլայնվող գործողության ֆոնին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրել է քաղաքական-ռազմական կաբինետի նիստ։ «Իմ և պաշտպանության նախարարի հանձնարարականներով՝ շտաբի պետի հետ միասին, մենք ակտիվացնում ենք մեր գործողությունները Լիբանանում։ Իսրայելի պաշտպանության բանակը մեծ ուժեր է տեղակայում տարածքում և գրավում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Մենք ամրապնդում ենք անվտանգության գոտին՝ հյուսիսում բնակավայրերը պաշտպանելու համար», - հայտարարել է Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետը նշել է, որ միաժամանակ լայնածավալ աշխատանքներ են տարվում «Հեզբոլլահ»-ի FPV հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելու նոր, այդ թվում՝ նորարարական լուծումների մշակման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիխայ Ադրեյը հրատապ նախազգուշացում է տվել Լիբանանի մի քանի քաղաքների բնակիչներին. «Հեզբոլլահի գործունեությունը ստիպում է Իսրայելի պաշտպանության բանակին գործողություններ իրականացնել դրա դեմ... Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել իրենց տները և շարժվել Զահրանի գետից հյուսիս»։ Երեքշաբթի օրը «Հեզբոլլահ»-ը նաև հայտնել է, որ հարձակվել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի վրա Լիբանանի հարավում։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ հարձակվել է զինվորների վրա Շամաա քաղաքի մոտակայքում։ Բինտ Ջբեյլ քաղաքում իսրայելական ռազմական մեքենա նույնպես հարված է հասցվել: «Հեզբոլլահ»-ը նաև ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական Բրանիտ բազայի զորանոցին: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
