«Շնորհակալություն է հայտնում, որ Փաշինյանն իր զավակին «գիտակցված զոհողության» է տարել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ահավոր է, երբ 44-օրյա պատերազմում զոհվածի ծնողը Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնում։ Շնորհակալություն է հայտնում, որ Փաշինյանն իր զավակին, հազարավորներին «գիտակցված զոհողության» է տարել, 12 հազար ջահել-ջիվան տղաներին՝ վիրավոր ու հաշմանդամ դարձրել, պատերազմից 5 տարի անց շատերն անհետ կորած են, շատերի մասունքները՝ անթաղ, դիահերձարաններում։ Ի՞նչն է այս աննորմալ երևույթի պատճառը, որ զոհվածի մայրը շնորհակալություն է հայտնում պատերազմի, զոհերի համար «գերագույն գյխավոր մեղավորին»։ Հայաստանի բանակը եղել ու մնում է բանվորագյուղացիական։ Իմ 2 որդիները 2 տարի ծառայել են, փոքրը՝ Արցախի առաջնագծում։ Սակայն մեծահարուստների, մեծ պաշտոնյաների զավակները մեր բանակում չեն ծառայում, տարբեր ուղիներով խուսափում են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելուց։ Մեր բանակում հիմնականում աղքատ ընտանիքների զավակներն են։ Աղքատ ընտանիքների ծնողներն էլ հիմնականում անգրագետ, քաղաքականապես ոչ հասուն մարդիկ են։ Նրանցից շատերին իշխանական քարոզչությունը ներշնչել է, թե Նիկոլ Փաշինյանը հայ ազգի փրկիչն է, մեծ առաջնորդ, խաղաղություն բերող։ Զոհվածների շատ ծնողներ չգիտեն, որ զոհված զավակի համար իրենց տրված 10 միլիոն դրամը մեր՝ հարկատուներիս մուծած գումարներից ձևավորած հիմնադրամից է տրվել, ոչ թե՝ պետական բյուջեից կամ Նիկոլ Փաշինյանի բարեգործության շնորհիվ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
8411:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
8809:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
9608:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
209Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
251Երեկ, 20:30
