Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«2031-ին պիտի Գյումրիում դոմիկ չլինի», «մեռնինք, նո՞ր». Նիկոլ Փաշինյանի ու գյումրեցու զրույցը

189
Երկուշաբթի, 25 մայիսի, 2026 թ., 11:12
«2031-ին պիտի Գյումրիում դոմիկ չլինի», «մեռնինք, նո՞ր». Նիկոլ Փաշինյանի ու գյումրեցու զրույցը

«Ավտոկայանի դոմիկները ե՞րբ կհանիք»,- Գյումրիում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց քաղաքացին: Փաշինյանն ասաց՝ առաջիկա հինգ տարում. «2031թ-ին պիտի Գյումրիում դոմիկ չլինի»: Թոշակառուն արձագանքեց. «Մեռնինք, նոր, չէ՞»: «Ինչի՞ մեռնիք, առողջության ապահովագրություն ենք ներդրել, որ երկար ապրեք»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում: