Ինչպես ջորիները որոշեցին Սուրբ Մամասի վանքի կառուցման տեղը Վայոց ձորում
![]() Թեև Սուրբ Մամասը համաքրիստոնեական նշանավոր սուրբ է, սակայն նրա պաշտամունքը Հայաստանում լայն տարածում չի ունեցել։ Հետևաբար, քչերը գիտեն, որ Վայոց ձորի գողտրիկ անկյուններից մեկում կա այս սրբի անունը կրող վանք, որի տեղի ընտրության և կառուցման հետ կապված մեզ է հասել հետաքրքիր ավանդազրույց։ Նրանից տեղեկանում ենք, որ 3-րդ դարում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում ապրած և քրիստոնեության համար նահատակված Սուրբ Մամասի մասունքները Հայաստան են բերել Սյունյաց իշխանները, որոնք Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Ներսեսի հետ մեկնել էին Կեսարիա: Այստեղ լսելով սրբի մասին՝ իշխանները մեծ ջանքերով ձեռք են բերում վերջինիս մասունքները։ Ինչպես նշում է Ստեփանոս Օրբելյանը, նրանք գտել են սրբի տապանը և այնտեղից վերցրել գլուխն ու բազուկները, որոնք տեղավորել են արծաթե արկղերի մեջ։ Այնուհետև դրանք սպիտակ ջորիներով լծված կառքով մեծ շուքով տեղափոխել են Հայաստան։ Սյունիք վերադառնալու ճանապարհին, երբ թափորը հասել էր Վայոց ձոր՝ Սուլեմա կոչվող ձորակը, Խառաշկոնք կոչված գյուղի սահմաններում, ջորիները կանգ են առնում և այլևս չեն շարժվում առաջ։ Երբ նրանց տեղաշարժելու բոլոր փորձերն ապարդյուն են լինում, Սյունյաց իշխանները դա ընդունում են որպես վերին կամքի դրսևորում և որոշում սրբի մասունքները թաղել հենց այդ վայրում։ Հրավիրելով Սյունյաց եպիսկոպոսին և բազմաթիվ հոգևորականների՝ նրանք մասունքները թաղում են քարե տապանի մեջ, որի վրա էլ կառուցում են քարե վկայարան։ Հետագայում՝ 13–14-րդ դարերում, վկայարանի տեղում կառուցվում է նոր եկեղեցի, որի խորանում վերաթաղվում է տապանը։ Ստեփանոս Օրբելյանը հայտնում է նաև, որ վերաթաղման ժամանակ տապանից հանում են սրբի աջը և հանձնում Այրիվանքի սուրբ միաբանությանը։ ![]() ![]() ![]() ![]() |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12




