«8 տարում 8 միլիարդ դոլար են լափել». Ռոբերտ Քոչարյանը խոստանում է գործող իշխանություններին հոգնա անել
![]() 8 տարվա ընթացքում իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 8 միլիարդով՝ միաժամանակ չիրականացնելով ոչ մի խոշոր ծրագիր։ «Խոստանում էիք Աջափնյակի մետրո՝ զրո։ Երևանում խցանումները խնդիր են դարձել։ Խոստանում էին կանաչապատում՝ Երևանում ավելի աղտոտված օդ ունենք։ Սա նորմալ չէ մի թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է»,- Էրեբունի վարչական շրջանում արձանագրել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ «Լինսի» հիմնադրամի օգնության ծրագրի ծավալը 230 միլիոն դոլար էր, և որքան բան է կառուցվել Երևանում այդ գումարով։ «Ո՞ւր է 8 միլիարդը։ Լափել են։ Ուրախ ավտոբուսի մեջ ամբողջ օրը ուտում են, այդպես էլ 8 միլիարդը կերան։ Զարմանալի է, որ մարսում են։ Փորկապություն չունեն։ Այդ փորկապությունը լինելու է հունիսի 7-ից հետո՝ հունիսի 8-ին։ Գիտե՞ք չէ մի սարք կա, որ մեջը ջուր են լցնում։ Փորկապության բուժման միակ գործիքը դա է։ Բուժելու ենք։ Պացիենտը բուժման կարիք ունի»,- խոստացել է Քոչարյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
