Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 24 մայիսի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը ոչնչից մեծ աղմուկ է բարձրացրել». Ոսկան Սարգսյան

70
Այսօր, 17:06
«Նիկոլ Փաշինյանը ոչնչից մեծ աղմուկ է բարձրացրել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ոչնչից մեծ աղմուկ է բարձրացրել
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին»։ Նիկոլ Փաշինյանը ոչնչից մեծ աղմուկ է բարձրացրել, եթե Գյումրի-Կարս երկաթգիծը բացված լիներ, աղմուկը հասկանալի կլիներ։ Հայաստանն ի՞նչ պետք է արտահանի Թուրքիա կամ Թուրքիայի տարածքով՝ Եվրամիության երկրներ։ Անցած 8 տարում միլիարդավոր դոլարներ եք մսխել, սակայն Հայաստանում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չեք իրականացրել, ձեր տնտեսական հեղափոխություն կոչվածը սահմանափակվել է ՀԴՄ-ների դիկտատուրայով, անգլերենի իմացությամբ մոշ աճեցնելով, փողոցների եզրերից ավտոների ժանգոտ կմախքները հավաքելով։ Բոլոր ոլորտներում ձախողվել եք, ձեր իշխանությունը չափազանց թանկ է նստում Հայաստանի ու հայերի վրա»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան